Լրահոս

19.03.2018 07:54


Մարտի 19-ը՝ Հայկական Կարմիր խաչի հինադրման օր (տեսանյութ)

Մարտի 19-ը՝ Հայկական Կարմիր խաչի հինադրման օր (տեսանյութ)

1920 թվականի մարտի 19-ին, բժիշկ Սպանդարատ Կամսարականի նախաձեռնությամբ, ստեղծվեց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Այդ օրը Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանը հաստատեց Հայաստանի Կարմիր Խաչի ազգային ընկերության կանոնադրությունը:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո սկսվեց Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործունեության ակտիվ փուլը: Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան (այն ժամանակ` Լիգա) աղետից հետո կատարեց իր ամբողջ գոյության ընթացքում ամենամասշտաբային ներդրումները: Հսկայական ակտիվություն ցուցաբերեց ԽՍՀՄ Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միությունը, որն իր օգնության ծրագրերով առաջիններից մեկը շտապեց աղետի գոտի: Բավականին ակտիվ գործունեություն սկսեցին ծավալել նաև Կարմիր Խաչի մի շարք ազգային ընկերություններ: Կարմիր խաչի շարժումը և մարդասիրական այլ կազմակերպություններ իրենց գործունեությունը Հայաստանում ծավալում էին Հայկական Կարմիր Խաչի ընկերության (ՀԿԽԸ) միջոցով:

Հետագայում Ազգային ընկերությունը, ընդլայնելով իր գործունեությունը և ընդգրկելով շահառուների նոր խմբերի, օգնության ծրագրերին զուգահեռ՝ սկսեց զարգացման լայնածավալ ծրագրեր իրականացնել:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանդիսանում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ 1995 թվականից և նույն թվականին ճանաչվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը