Լրահոս

18.03.2018 20:36


Կոտայքում Mitsubishi-ն 90 մետր գահավիժել է անդունդը. անչափահաս տղաներից մեկը տեղում մահացել է

Կոտայքում Mitsubishi-ն 90 մետր գահավիժել է անդունդը. անչափահաս տղաներից մեկը տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 34 RZ 811 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լուսակերտի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 90 մետր գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն ու վիրավորները անչափահաս տղաներ են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը