Լրահոս

19.03.2018 16:35


Տաշիրում իրեն ծեծողին դանակով խփել է

Տաշիրում իրեն ծեծողին դանակով խփել է

Մարտի 18-ին, ժամը 1.22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում ինքն իրեն ծեծողին դանակով խփել է:
Նույն օրը, ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 1.30-ին «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Ալեքսանդր Պ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.45-ի սահմաններում, Ալեքսանդր Պ.-ն, 1983 թ. ծնված Արման Բ.-ն և վերջինիս 15-ամյա որդի Կ. Ո.-ն Երևանյան փողոցի թիվ 14 հասցեի մոտ ծեծի են ենթարկել 1987 թ. ծնված Էդգար Մ.-ին, այնուհետև նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, նշված հասցեում գտնվող գազալցակայանի տարածքում շարունակել են ծեծել նրան, ինչից հետո, ժամը 1.10-ի սահմաններում, Ալեքսանդր Պ.-ն, Արման Բ.-ն և Կ. Ո.-ն ավտոմեքենայով Էդգար Մ.-ին տարել են Լենինի փողոցի տներից մեկը, որտեղ շարունակել են ծեծը: Ալեքսանդր Պ.-ն հայհոյանքներ է հնչեցրել Էդգար Մ.-ի և նրա մոր հասցեին: Էդգար Մ.-ն, խոհանոցից վերցնելով խոհանոցային դանակը, մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ալեքսանդր Պ.-ի կրծքավանդակին, մեկ անգամ հարվածել Կ.Ո.-ի պարանոցին՝ նրանց պատճառելով վնասվածքներ:
Ալեքսանդր Պ.-ն և Էդգար Մ.-ն բերման են ենթարկվել:
Էդգար Մ.-ն ձերբակալվել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը