Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին տեղի աշխատակիցը մահացել է
Արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկաթբետոնե կոնստրուկցիան ընկել է ՓԲԸ-ի աշխատակցի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցը՝ Քաջարան քաղաքի Լեռնագործներ թաղամասի թիվ 1 շենքի 27-րդ բնակարանի բնակիչ 41-ամյա Սեյրան Ավետիսյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Պղնձամոլիբդենային կոմբինատ են ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, արտակարգ իրավիճակների նախարարության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ պարզելու դեպքի հանգամանքները։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։