Լրահոս

20.03.2018 21:46


Կոտայքում 39–ամյա կինն ընկերուհուն SMS է ուղարկել. «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ»

Կոտայքում 39–ամյա կինն ընկերուհուն SMS է ուղարկել. «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ»

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ մարտի 19-ին, Աբովյան քաղաքի բնակչուհի, 40-ամյա Ռուզաննա Դ.-ի հաղորդման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ իր ընկերուհին, համաքաղաքացի, 39-ամյա Արմինե Խ.-ն Աբովյան քաղաքում գործող տնտեսական խանութ-սրահից դուրս է եկել և չի վերադարձել: Որոշ ժամանակ անց նա իր բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն է ուղարկել՝ «Երեխեքիս լավ կնայեք, կներեք ինձ» բովանդակությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գիշերը ժամը 22:30-ի սահմաններում նրան հայտնաբերել են Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում․ նրան հիվանդանոց են տեղափոխել Հերացու փողոցից՝ «սոմատոֆորմ աֆտոնոմ խանգարում» ախտորոշմամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը