Nissan-ի 21-ամյա վարորդը Երևանի կենտրոնում իր ընկերների բախվել է մեկ այլ Nissan-ի. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մադոյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Զավեն Առաքելյանի վարած Nissan մակնիշի 80 MM 202 համարանիշի և Երևան քաղաքի Դրոյի փողոցի 5 շենքի բնակիչ՝ 21-ամյա Գառնիկ Ասլանյանի վարած Nissan մակնիշի 88 NL 886 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Ասլանյանը, նրա ուղևորներ՝ Դրոյի փողոցի 3-րդ շենքի բնակիչներ, 25-ամյա Գևորգ Թովմասյանն ու 27-ամյա Արման Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ եղել են սթափ վիճակում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Մարտիրոսյանը ներկայացել է, որ ինքն աշխատում է «Հեդ կանսալտինգ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։