Լրահոս

21.03.2018 17:56


Արագածոտնում Վրաստանի 59-ամյա քաղաքացին MAN բեռնատարով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում

Արագածոտնում Վրաստանի 59-ամյա քաղաքացին MAN բեռնատարով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 59-ամյա Զուհրաբ Կալանդիան իր վարած MAN մակնիշի բեռնատար կցորդիչով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 60 մետր առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը