Լրահոս

21.03.2018 23:30


Նոր մանրամասներ Արթիկի գաղութում տեղի ունեցած արտառոց դեպքից. թմրամիջոցը հայտնաբերվել է 47-ամյա բանտի աշխատակցի հետույքի արանքից

Նոր մանրամասներ Արթիկի գաղութում տեղի ունեցած արտառոց դեպքից. թմրամիջոցը հայտնաբերվել է 47-ամյա բանտի աշխատակցի հետույքի արանքից

Այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից անօրինական գործողություն կատարելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 18-ին, առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները պահատանը կից խուզարկության առանձնասենյակում անձնական խուզարկության են ենթարկել նշված հիմնարկի ԱԱԲ 2-րդ կարգի մասնագետ, ենթասպա, Արթիկ քաղաքի բնակիչ, 47-ամյա Հայկ Աղաքարյանին:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջինիս հետույքի արանքից հայտնաբերվել և առգրավվել է կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ: Փաթեթը բացելուց հետո նրա մեջ հայտնաբերվել է ներարկիչ: Հ. Աղաքարյանը խոստովանել է, որ մարտի 17-ին երեկոյան նշված փաթեթը իրեն է փոխանցել մի անծանոթ տղամարդ և խնդրել է, որպեսզի այն փոխանցի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ կալանավորը Գյումրի քաղաքի Արագած 2-րդ թաղամասի բնակիչ, նախկինում 2 անգամ դատապարտված, անցյալ տարվա մարտի 9-ից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի հատկանիշներով դատապարտված, 41-ամյա Զորիկ Մեսինյանն է: Հ. Աղաքարյանի մոտից հայտնաբերվածը փաթեթավորվել է և նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և բանտի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել: Այնուհետև, մարտի 19-ին նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կեսօրին տեսակցությունների տրամադրման և հանձնուքի ընդունման սենյակում զննույթան են ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, 49-ամյա Սամսոն Եղիազարյանի կողմից բերված և Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Գարիկ Տոնոյանին հասցեագրված հանձնուքը:

Աշխատակիցները նրա մեջ եղած հացի մեջ հայտնաբերել են սպիտակ թղթով փաթեթավորված սպիտակ գույնի 2 դեղահաբ, դեղահաբի վնասված 4 կտոր և դեղահաբի փշրանքներ: Ս. Եղիազարյանը բանտի աշխատակիցներին հայտնել է, որ հանձնուքը Գյումրի քաղաքում իրեն փոխանցել է անծանոթ տղամարդ և ինքը տեղյակ չէ թե ինչ է եղել դրա մեջ: Այս դեպքով «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը