Լրահոս

22.03.2018 09:49


Կոտայքում 26-ամյա վարորդը Honda Fit-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել գերեզմանոցում

Կոտայքում 26-ամյա վարորդը Honda Fit-ով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել գերեզմանոցում

Երեկ՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Պարգևաշեն թաղամասի մոտ, Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արտաշես Մելիքյանը իր վարած Honda Fit մակնիշի 35 GT 618 համարանիշի ավտոմեքենայով դեպի Նոր Հաճն ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել գերեզմանոցում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, այդ պահին նշված հատվածով անցնող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի հետևանքով կոտրվել է նաև գերեզմանում այլումինե ճաղավանդակներն ու շիրմաքարը՝ այն պոկվելով պատվանդանից։ Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Վ. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը