Լրահոս

22.03.2018 11:02


Բենզին է լցրել վրան, անցել Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնացել նետվել ցած

Բենզին է լցրել վրան, անցել Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնացել նետվել ցած

Մարտի 22-ին, ժամը 03:56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Ե.-ը (գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ) բենզին է լցրել վրան, անցել կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել ցած:

Ոստիկանները և փրկարարները համատեղ ուժերով հետ են վերադարձրել Ա. Ե.-ին կամրջի անվտանգ գոտի:

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը