Հայաստանում անցկացվում են ՌԴ բազայի հետախույզների և կապավորների վարժանքներ
Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազայի հետախույզները մարտավարական վարժանքներ են անցկացնում «Փամբակ» զորավարժարանում: «Կամխուդ»-ում էլ մարզվում են ռուսաստանյան ռազմաբազայի կապավորները: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Ռազմինֆոյին հայտնում են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) մամուլի ծառայությունից:
Հետախույզների զորավարժությանը ներգրավվել են ավելի քան 300 զինծառայող, 50 միավոր հատուկ զինտեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր: Զինծառայողները պետք է հաղթահարեն լեռնային արգելքները:
Հրահանգիչները հետախույզներին սովորեցնում են անհատական և խմբի կազմով լեռնամագլցման, կիրճերը և ջրային արգելքներն անցնելու հմտություններ: Զինծառայողնոերը նաև առաջին բուժօգնության վարժանքներ են անում:
ՀՌՇ ռազմաբազայի կապավորներն իրենց հերթին «Կամխուդ» զորավարժարանում հրամանատարաշտաբային վարժանքների են պատրաստվում: Կապավորները զորավարժարան հասնելու համար 30 կմ երթ են իրականացրել:
Ներգրավվել է կապի ավելի քան 50 միջոց, այդ թվում՝ հրամանատարաշտաբային մեքենաներ, տարբեր հզորության ռադիոկայաններ, արբանյակային և տեսահամաժողովի կայաններ, ինչպես նաև ԱԹՍ-ներ: Անօդաչուներն իրականացնում են ինֆորմացիայի ռետրանսլյացիայի համար: Ըստ հաղորդագրության՝ դրանք ունակ են տեղեկությունը փոխանցել մինչև 150 կմ հեռավորության վրա:

Վրաժանքներին ներգրավվել է ավելի քան 200 կապավոր:
Աղբյուրը՝ razm.info