«Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժնում ապօրինի հատվել է 68 հատ ծառ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժնում 68 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք։Մեղադրանք է առաջադրվել անտառապահին և ինժեներին:
Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննված քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2016-2017 թվականների ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շամլուղի անտառպետության 1-ին պահաբաժնում իրականացվել են ապօրինի ծառահատումներ՝ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով։ Ձեռք բերված տվյալների հիման վրա հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով եւ առանձնացվել առանձին վարույթում։
Իրականացված քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Շամլուղի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառապահի և «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառպահպանության ինժեների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու, պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով, 2016-2017 թվականների ընթացքում ապօրինի հատվել են 68 հատ տարբեր տեսակի ծառեր՝ պետությանը պատճառելով 3.243.000 դրամի վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ անտառապահին և ինժեներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժնում ապօրինի հատվել է 68 հատ ծառ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժնում 68 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք։ Մեղադրանք է առաջադրվել անտառապահին և ինժեներին:
Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննված քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2016-2017 թվականների ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շամլուղի անտառպետության 1-ին պահաբաժնում իրականացվել են ապօրինի ծառահատումներ՝ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով։ Ձեռք բերված տվյալների հիման վրա հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով եւ առանձնացվել առանձին վարույթում։
Իրականացված քննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Շամլուղի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառապահի և «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառպահպանության ինժեների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու, պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով, 2016-2017 թվականների ընթացքում ապօրինի հատվել են 68 հատ տարբեր տեսակի ծառեր՝ պետությանը պատճառելով 3.243.000 դրամի վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ անտառապահին և ինժեներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե