Լրահոս

24.03.2018 17:42


Լոռու մարզում բախվել են Toyota-ն ու «Մարիաննա» ընկերության կաթ տեղափոխող բեռնատարը. կան վիրավորներ

Լոռու մարզում բախվել են Toyota-ն ու «Մարիաննա» ընկերության կաթ տեղափոխող բեռնատարը. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Կողես-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Ստեփանյանի վարած Toyota մակնիշի 97 VՏ 077 համարանիշի և Երևան քաղաքի Հաղթանակի 8 փողոցի բնակիչ՝ 30-ամյա Արամ Սարգսյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 282 ԼՏ 20 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Ստեփանյանն ու նրա ուղևոր՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Արմեն Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։ Ժամեր անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև ЗИЛ-ի վարորդ Ա. Մարգարյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Լևոնյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Գոռ Արուտունյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ЗИЛ-130-ը հաշվառված է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի հաշվեկշռում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը