Լրահոս

24.03.2018 18:44


Քամին վնասել է շենքի տանիքը

Քամին վնասել է շենքի տանիքը

Մարտի 24-ին, ժամը 15:23-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի թիվ 44 շենքի տանիքը մասամբ պոկվել է, կան կախված թիթեղներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ամրացրել են տան տանիքի թիթեղները (մոտ 12 քմ) և ապամոնտաժել՝ մոտ 1,5 քմ հատված. տուժածներ չկան:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին:

Այս խորագրի վերջին նյութերը