Լրահոս

24.03.2018 22:18


Մխիթարյանը՝ Էստոնիայի դեմ խաղի մասին. «Կարծում եմ՝ նորմալ հաշիվ գրանցվեց»

Մխիթարյանը՝ Էստոնիայի դեմ խաղի մասին. «Կարծում եմ՝ նորմալ հաշիվ գրանցվեց»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Էստոնիայի հետ ընկերական հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

-Ի՞նչ կասեք հանդիպման մասին:

-Մի քիչ դժվար հանդիպում ստացվեց: Սկզբից լավ չէինք խաղում, լավ չէինք համագործակցում, բայց հետո ամեն բան ուղղվեց: Նույնը կարող եմ ասել երկրորդ կեսի սկզբնամասի համար, բայց հետագայում կրկին կարողացանք խաղի ռիթմը բռնել, բայց արդեն ուշ էր: Ավելացնելու ոչինչ չկա:

-Եղանակային վատ պայմանների մասին:

-Ֆուտբոլ է և ամեն բան կարող է լինել: Առաջին կեսում քամին մեզ խանգարեց, իսկ երկրորդ կեսում՝ արդեն մրցակցին: Կարծում եմ՝ նորմալ հաշիվ գրանցվեց:

-Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին:

-Քիչ խաղային ժամանակ ստացավ: Ինչ-որ հստակ բան ասել չեմ կարող, բայց կարծում եմ հետագայում մեծ օգուտ կտա թիմին:

-Լիտվայի դեմ առաջիկա հանդիպման մասին:

-Կարծում եմ՝ դեռ պետք վերականգնողական փուլ անցնենք: Պետք է թարմ ուժերով խաղանք Լիտվայի դեմ: Դեռ չենք վերլուծել նրանց խաղը և չգիտենք, թե ինչպես ենք խաղալու: Հույս ունեմ, որ այդ խաղում ավելի լավ կխաղանք:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը