Լրահոս

25.03.2018 10:18


Երևանում քամուց տանիքներ են վնասվել

Երևանում քամուց տանիքներ են վնասվել

Մարտի 24-ին, ժամը 18:50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 27 շենքի տանիքի թիթեղը պոկվել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ամրացրել են տանիքի թիթեղը (4 քմ):

***

Մարտի 24-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքն ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տան (սեփականատեր Մարիամ Մկրտչյան) տանիքի թիթեղը (4 քմ) պոկվել և ընկել էր. փրկարարները թիթեղը տեղափոխել են անվտանգ տարածք:

Տուժածներ չկան:

***

Մարտի 24-ին, ժամը 19:26-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 13 շենքի տանիքի սալիկները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դդեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը սալիկները պոկվել թափվել են (0,5 քմ), և թուլացել են տանիքի թիթեղները:

Փրկարարները ամրացրել են տանիքի թիթեղները (3 քմ):

***

Մարտի 24-ին, ժամը 17:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 39ա շենքի տանիքը ուժեղ քամուց թուլացել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են կոնստրուկցիոն տարրերին ամրացված թիթեղները (15 քմ) և սահմանազատել տարածքը:

***

Մարտի 24-ին, ժամը 15:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի տանիքը ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարներն ամրացրել են շենքի տանիքի թիթեղը (1 քմ):

Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը