Լոռու մարզում նրբերշիկով ձվածեղ ուտելուց հետո երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ մարտի 24-ին, Վանաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, անհայտ էթալոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել երեխաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 10-ամյա Սերյոժա Գ.-ն, 11-ամյա Լուսինե Գ.-ն, Լոռու մարզի Ջրարշեն գյուղի բնակիչներ, 15-ամյա Մոնիկա Զ.-ն, 17-ամյա Անուշ Զ.-ն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ երեխաները նշված թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Մելինե Ա.-ի տանը վերջինիս կողմից պատրաստված նրբերշիկով ձվածեղն ուտելու հետևանքով:
Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սերյոժան և Լուսինեն քույր ու եղբայր են, իսկ Անուշն ու Մոնիկան՝ քույրեր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։