Լրահոս

26.03.2018 11:22


Երևանում 31-ամյա կին վարորդը Mercedes-ով բախվել է Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին

Երևանում 31-ամյա կին վարորդը Mercedes-ով բախվել է Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհի՝ 31-ամյա Մարգարիտա Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի 35 GL 737 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում և բախվել Գարեգին Նժդեհ հրապարակում տեղադրված Սուրեն Սպանդարյանի արձանի պատվանդանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը