Լրահոս

26.03.2018 12:24


Լոռու մարզում 43-ամյա վարորդը Renault մակնիշի բեռնատարով բախվել է կամրջի բետոնե հատվածին և հայտնվել ձորակում

Լոռու մարզում 43-ամյա վարորդը Renault մակնիշի բեռնատարով բախվել է կամրջի բետոնե հատվածին և հայտնվել ձորակում

Երեկ՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Հովհաննես Թումանյանը իր վարած Renault մակնիշի Y 399 ПЕ 26 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հատվածին և հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածոմ գտնվող ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Թումանյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը