Վրաերթի են ենթարկվել 27-ամյա, 59-ամյա, 67-ամյա, 79-ամյա և 58-ամյա քաղաքացիներ
Մարտի 25-ին, ժամը 10.05-ին, «աջ արմնկային հոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ճակատի և քթի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 27-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի վարչական տարածքում իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն:
***
Մարտի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 26 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 24-ին, ժամը 14.15-ին, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ալ.Մանուկյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Մարտի 24-ին, ժամը 21.15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ ու մարմնական վնասվածքներով տեղափոխել է նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Մարտի 24-ին, ժամը 13.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 54 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որը տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 44-ամյա վարորդը, որը ժամը 18.30-ին ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն:
Վրաերթի են ենթարկվել 27-ամյա, 59-ամյա, 67-ամյա, 79-ամյա և 58-ամյա քաղաքացիներ
Մարտի 25-ին, ժամը 10.05-ին, «աջ արմնկային հոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ճակատի և քթի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 27-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 1.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի վարչական տարածքում իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 26 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 24-ին, ժամը 14.15-ին, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ալ.Մանուկյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 24-ին, ժամը 21.15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ ու մարմնական վնասվածքներով տեղափոխել է նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 24-ին, ժամը 13.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 54 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 44-ամյա վարորդը, որը ժամը 18.30-ին ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն: