Լրահոս

27.03.2018 10:19


Սևանա լիճը՝ վերականգնող էներգիայի աղբյուր

Սևանա լիճը՝ վերականգնող էներգիայի աղբյուր

Կարելի՞ է արդյոք Սևանա լճից վերականգնող էներգիա արտադրել՝ առանց ջուր սպառելու:

Այս հարցադրումը ոչ միայն արդիական, այլև կենսական առաջնահերթ նշանակություն ունի մեզ համար: Սա ոչ միայն գաղափար է, այլև մանրամասն հաշվարկված ու մշակված ծրագիր, որը մեր սեղանին է դնում Վրեժ Աբրամյանը:

Սևանա լճի տվյալները

Սևանա լճի չափսերը վերցված են համացանցից: Հավանաբար Սևանի ջրի մակարդակ բարձրացմամբ չափսերը փոխվել են, որոնք առայժմ մեր տրամադրության տակ չկան:

- Երկարությունը՝ 78, և միջին լայնությունը՝ 20 կմ:

- Մակերեսը՝.400 կմ2 :

- Փոքր Սևանի ամենամեծ խորությունը՝ 79,7 - 100 մ:

- Մեծ Սևանի միջին խորությունը՝ 27,5 - 50 մ:

- Մեծ և փոքր Սևանին միացնող նեղուցը՝ մոտ 6 կմ:

- Սևանի մեջ են հոսում 28 փոքր և մեծ գետեր:

- Փոքր Սևանի մեջ են հոսում միայն 4 գետեր:

- Իսկ մեծ Սևանի մեջ թափվում են 24 գետեր, գումարած՝ տարեկան 120 - 130 միլիոն մ3

Որոտան- Արփա- Սևան ջրաբաշխ թունելային ջրատար համակարգից:

- Հավանորեն մեծ Սևանի հատակին գոյություն ունեն անհայտ, բայց մեծ քանակով

սառնորակ աղբյուրներ:

- Հրազդան գետը միակ հոսքն է, որով տարեկան 170 միլի մ3 փոքր Սևանի ավազանից արտահոսում է, որից մոտ 65% գործածվում է Սևան-Հրազդանի 7 ՀԷԿ-երի միջոցով հոսանք արտադրելու, իսկ 35 % գործածվում է գյուղատնտեսության համար:

Բոլորիս պարզ է, որ ամբողջ գետերի և աղբյուրների ջրերը ակունք են առնում ձյան սառցաջրերից և սառնորակ աղբյուրներից: Նաև գիտենք և ամենին պարզ է, որ սառը ջուրը ավելի ծանր է քան տաք ջուրը:

Ուրեմն, երբ գետերի սառը ջուրը թափվում է մեծ Սևան, իջնում և տեղավորվում է մեծ Սևանի հատակին:

Մեծ Սևանի ջրի մուտքը շատ ավելի մեծ է, քան փոքր Սևանինը և չունի արտահոսք:

Իսկ փոքր Սևանից մեծ քանակությամբ արտահոսք կա Հրազդանի գետի միջոցով:

Ուրեմն, մեծ Սևանը պարտադրված է լրացնի փոքր Սևանի ջրի պակասությունը:

Պակասը մեծ մասամբ լրացվում է մեծ Սևանի սառը ջրերով, որոնք աճապարում են հատակից իրենց փոքր Սևանի խորքերում տեղավորվել:

Իսկ Հրազդան գետի միջոցով արտահոսք ունենք ավելի շատ տաք ջուր, քան սառը: Կարևորն այն է, որ տեղ է բացվում մեծ Սևանի հատակից սառը ջրի հոսքի համար դեպի փոքր Սևան:

Եզրակացություն

Բոլոր սառը ջրերը, որ թափվում են մեծ Սևանի ավազան, մեծ Սևանի հատակով մեծ գետի նման շտապում են դեպի փոքր Սևան:

Ջրի հոսքը ուժեղանում է, երբ հասնում է մեծ և փոքր Սևանի միջև գտնվող նեղուցին:

Դժբախտաբար դեռևս հետազոտված չէ հոսանքի արագությունը:

Եթե ջրի հոսքը 1 մ/վ լինի, Թայդալ գեներատորները ի վիճակի կլինեն հոսանք արտադրել:

Իսկ եթե ջրի հոսքը նեղուցում չարդարացնի և 1 մ /վ-ից փոքր լինի, պետք է մտածենք դրա հոսքը ուժեղացնելու ուղղղությամբ:

Եվ դա հնարավոր է, եթե գեներատորները հատակին այնպես դասավորվեն, որ պատնեշի դեր կատարեն:

Ֆիզիկական արդյունավետությունը

Վստահ, ջրի հոսքը մեծ Սևանից դեպի փոքր Սևան գարնանը, ամռանը, աշնանը և ձմռանը կտատանվեն:

Գարնան վերջերից մինչև ամռան և աշնան սկիզբը՝ ուժեղ, իսկ ձմռանը՝ թույլ, եթե Սևան – Հրազդան կասկադը ջրի կարիք չունենա:

Եվ սառը ջրի հոսքը կախված է ոչ թե գարնանն ու ամռանը ներթափանցող գետերից, այլ թե ինչքան ջուր է փոքր Սևանից արտահոսում:

Այստեղ միայն խնդիրը ձմռան ամիսներն են, որ Սևանից արտահոսք չունենք:

Թայդալ Քարենթ կամ Էներգի, -Tadile Current or Energy - նշանակում է մակընթացային հոսանք կամ էներգիա:

Մակընթացություն և տեղատվություն ասելով հասկանում ենք օվկիանոսների և ծովերի մակարդակների պարբերական տատանումները, որոնք պայմանավորված են լուսնի ու Արեգակի ձգողությամբ:

Դժբախտաբար մակընթացությունը և տեղատվությունը աշխարհի բոլոր օվկիանոսների ափերին նույն ուժգնությամբ տեղի չի ունենում: Ափեր կան, որոնց ջրի մակարդակը 1- 1,5 մ ավելի չի բարձրանում, իսկ կան առափնիա գոտիներ, որ միչև 18 մ բարձրանում են: ԱՄՆ և Կանադայի սահմանում՝ Ֆանդի ծովածոցում առավելագույնը գրանցվել է 19,6 մ:

Մակընթացային էներգիայի միտքը արտահայտել է Ֆրանսիացի Պրոֆ. Ժ. Բելիդորը 1737 թվին:

Մակընթացային էներգիան լիարժեք շահագործելը երկար ճանապարհ է անցել՝ լի անհաջողություններով, մինչև հանդիպել է Գերմանական աշխարհով մեկ հայտնի ANDRITZ HYDRO GmbH - ԱՆԴՐԻԹՑ Հայդրո ընկերությունը. Հողմային գեներատորների հիմքի վրա մշակեց և կատարելագործեց Թայդալ գեներատորները՝ օվկիանոսներում մակընթացային էներգիայից հոսանք արտադրելու համար:

Թայդալ գեներատորները

Թայդալ գեներատորները թե մակընթացության, և թե տեղատվության ժամանակ, ինչպես հողմային գեներատորնեը, փոխելով իրենց ուղղությունը՝ հոսանք են արտադրում:

Էներգիա արտադրելու համար բավարար է միայն 1մ/վ ջրի հոսքը, որովհետև ջրի խտությունը մոտ 1.000 անգամ բարձր է քան օդինը:

Օվկիանոսների ջրի միջին խտությունը 1.025 կգ /մ3 է:

Եթե հողմային գեներատորները էներգիա արտադրելու համար 10մ/վ օդի քամու հոսքի պետք ունեն, ապա Թայդալ Գեներատորը՝ միայն 1մ/վ :

Իսկ Սևանի ջուրը, որովհետև քաղցր է, միգուցե 1,1 – 1,2 մ/վ կարիք լինի, բայց նրա առավելությունն այն է, որ ջրի հոսքը միակողմանի է:

Երկիր մոլորակի համարյա բոլոր մայրցամաքների կողքով անցնում են տաք և սառը ջրի հոսանքներ:

Ամենից հայտնին Գոլֆ Սթրիմն է, որով տաք ջուրը Մեքսիկայի ծոցից, Ատլանտյան օվկիանոսի մակերեսից դեպի Անգլիա և Հյուսիսային բևեռ է հոսում, իսկ օվկիանոսի հատակից՝ հսկայական սառը ջրի գետ դեպի Մեքսիկական ծոց :

Հսկայական էներգիա է: Բայց տեխնիկան դեռ այդքան կատարելագործված չէ, որ 1.000 մետր խորության վրա Թայդալ գեներատորներ տեղադրվեն:

Արդեն տեղադրված են մեծ քանակով Թայդալ գեներատորներ տարբեր տեղերում: Սակայն ամբողջ աշխարհում դեռ մեծ պոտենցիալ գոյություն ունի Մակընթացային էներգիա արտադրելու համար:

Թայդալ գեներատորների առավելությունը

1. Սևանա լճից ջուր չի գործածում:

2. Ջրամբարի կառուցման և դրա սպարկման կարիք չկա:

3. Ջրամբարի փլուզման և ջրհեղեղի վտանգ գոյություն չունի:

4. Տուրբին գեներատորների համար հատուկ, ամուր և ծախսաբեր շինարարության կարիք չկա:

5. Խողովակ և խողովակաշար պետք չէ:

6. Տուրբին գեներատորի սպասարկումը 5 տարին մեկ է, իսկ կյանքը՝ 25 տարի:

7. Թայդալ գեներատորները ձայն չունեն, որովհետև տեղադրված են ջրի մեջ:

8. Հետևյալ հավելյալ սարքեր չունեն, օրինակ՝ օդի կոմպրեսոր, ակումուլյատորներ, գրգռիչներ, կարգավորիչ, շտապ լուսավորություն, հովացուցիչ և այլն:

9. Շենքի պահպանման, ջեռուցման և լուսավորման էներգիայի խնայողություն:

10. Մոնտաժի ծախսը շատ քիչ է և շատ արագ:

11. Տեղադրվում են օվկիանոնսների և ծովերի հատակին 35-100 մ խորը տեղերում

12. Թայդալ գեներատորների հզորությունը 500 -ից մինչև 1.500 կվատ է

Անկասկած, պետք է ստուգել սառը ջրերի հոսքերի հզորությունները, ճշտել մեծ և փոքր Սևանները միացնող նեղուցի ռելիեֆը և այլն: Այս դեպքում կարող ենք հստակ հայտարարել, թե քանի մեգավատ հզորությամբ գեներատորներ կարելի է տեղադրել նեղուցում:

Խորհուրդ է տրվում ընտրել փոքր (250-500 կվտ) և մեծ (500-1.000 կվտ) գեներատորներ:

Գարնանը և ամռանը, երբ ջրերի հոսքը մեծ է, կօգտագործվեն բոլոր գեներատորները, աշնանը և ձմռանը՝ փոքր հզորություն ունեցողները:

Ի դեպ, սա աշխարհում առաջին դեպքն է, երբ Թայդալ գեներատորը տեղադրվելու է լճի հատակին:

Կներեք, իսկ ինչո ՞ւ մենք առաջինը չլինենք:

Այս խորագրի վերջին նյութերը