Լրահոս

27.03.2018 11:07


Երևանյան լճի կամրջի վրա բախվել են Mercedes-ն ու մարդատար Газель-ը. կա 8 վիրավոր

Երևանյան լճի կամրջի վրա բախվել են Mercedes-ն ու մարդատար Газель-ը. կա 8 վիրավոր

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են 33-ամյա Մուշեղ Մերկիբոսյանի վարած Газ 32213 մակնիշի 0859 Տ համարանիշի և 39-ամյա Արման Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի 35 QC 671 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է թիվ 57 երթուղին, վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետն անցած է, և նա իրավունք չի ունեցել մարդատար Газель վարելու, քանի որ, պարզվել է, որ նա վարորդական իրավունքի այն կարգը չունի, որով վարել է Газель-ը։ Վարորդը նաև ունի հաշմանդամության կարգ. ձախ ձեռքը հաշմանդամ է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Газель-ի վարորդը, ով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը