Արթուր Պետրոսյանը հավատում է, որ շուտով հավաքականը լավ է խաղալու
Հայաստան-Լիտվա (0:1) ընկերական հանդիպումից հետո մեր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողերի հարցերին.
-Նախորդ ասուլիսին նշեցիք, որ Էստոնիան խաղամակարդակով բարձր է Լիտվայի հավաքականից:
-Չեմ ասել՝ խաղամակարդակով ցածր են: Ասել եմ` էստոնացիները ֆիզիկապես ավելի լավ են պատրաստված եղել, իսկ լիտվացիները տակտիկապես են գրագետ:
Ամեն ինչ արեցինք, որ Վրաստանի հետ խաղի արդյունքը տղաների «գլխից հանենք»:
-Խաղի ընթացքում 3 սխեմա փորձարկեցիք. ո՞ր հատվածում թիմի խաղը գոհացրեց:
-Ոչ մի հատվածում: Վերջին 20 րոպեի ընթացքում ագրեսիվությամբ ինչ-որ բան անելը: 4-4-2-ը չստացվեց: Վերջին 15 րոպեն օրինաչափ էր, մրցակիցը զիջել էր գնդակի նախաձեռնությունը, մենք առաջ էինք նետվել:
-Ի՞նչն էր պատճառը, որ Ռոբերտ Դարբինյանին ավելի շուտ չփոխարինեցիք:
-Իր առաջին խաղն էր: Երիտասարդ ֆուտբոլիստ է, պետք է փորձել: Մեզ պետք է ֆուտբոլիստ պատրաստել, իմանալ, թե այդ դիրքում ով կարող է խաղա: Չստացվեց, լարվածությունը մեծ էր:
-Հենրիխ Մխիթարյանի խաղն ինչպե՞ս կգնահատեք:
-Ամբողջ թիմը վատ խաղաց: Ամենամեծ խնդիրն այս խաղում կենտրոնական մասում գոտիները չփակելն էր: Պետք է անկեղծ ասեմ, չստացվեց:
-Ինչո՞ւ Արթուր Քարտաշյանին խաղաժամանակ չտրվեց:
-Ծրագրել էինք իրեն խաղալու հնարավորություն տալ, բայց պարտվելիս պաշտպան դուրս բերելը այդքան էլ ճիշտ չէր լինի:
Պարտությունը շատ ցավալի է, մեր խաղը լավ չստացվեց: Մարզչական շտաբի համար պետք էր գործում տեսնել բոլորին։
-Նորբերտոն որքանո՞վ է արժանի մեր հավաքականին:
-Նա արժանի է: Արգենտինայից եկել է, իր համար ամեն ինչ նոր է:
-Յուրա Մովսիսյանը վերադառնում է Եվրոպա...
-Դուք գիտեք, թե թեման ոնց է փակված: Ֆեդերացիայի նախագահն իրեն զրկել է:
-Մարտավարության փոփոխությունները կհասցնե՞ք մշակել մինչև Ազգերի լիգայի մեկնարկը:
-Մայիսին և հունիսին նախապատրաստական խաղեր կանցկացնենք, կփորձենք այդ խաղերով տեսնել պատրաստ ենք, թե ոչ:
-Հատկապես առաջին խաղակեսում շատ էին երկար փոխանցումները, կարճ փոխանցումներով պաշտպանությունից դուրս գալ գրեթե չէինք կարողանում: Մրցակի՞ցը թույլ չէր տալիս, թե՞ փորձարկումների շրջանակում էր դա:
-Ոչ, փորձարկումների մեջ դա չի մտնում: Մրցակիցը թույլ չէր տալիս, բավարար ցանկություն էլ չկար:
-Երկրպագուներին ի՞նչ կասեք...:
-Կասեմ, որ այս փորձարկումների շրջանն ավարտվել է: Հետաքրքիր երևույթ է, երբ հաղթում ենք ստուգողական խաղերում, ասում «դե հա, էդպես էլ պետք է լիներ», բայց երբ պարտվում ենք...:
Խաղաքարտերը չբացեմ. այս խաղից հետո հավաքականի կազմը գրեթե պարզ է մեզ համար: Մենք շուտով կվերադառնանք այն բարձր մակարդակին, դեռ մի բան էլ ավելի: Ամենաշատը ես եմ հիասթափված: Հավատում եմ, որ մինչև սեպտեմբեր ավելի լավ ֆուտբոլ ցույց կտանք:

Աղբյուրը՝ armsport.am