Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը եռօրյա այցով գտնվում է Լիբանանում:
Փետրվարի 10-ին ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի հետ, հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:
Նախատեսված են նաև Գեորգի Պետրոսյանի հանդիպումները Լիբանանի հայկական քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների և հասարակայնության ներկայացուցիչների հետ:
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը այցելել է Լիբանան