Լրահոս

28.03.2018 22:11


Nissan-ը բախվել է երկաթե ճաղավանդակներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 3 զոհ

Nissan-ը բախվել է երկաթե ճաղավանդակներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 3 զոհ

Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Nissan մակնիշի 75 DՍ 775 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Հրազդան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե ճաղավանդակներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով, ում հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռոման Կիրակոսյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանը՝ մահացել է:

Կոտայքի մարզի Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են՝ մահացածներն են՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչներ, 58-ամյա Ալեքսան Բաղդեյանը, 47-ամյա Աննա Շաբոյանը և 59-ամյա Դավիթ Շաբոյանը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Ա. և Դ. Շաբոյանները ամուսիններ էին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը