Տնտեսական

29.03.2018 16:26


Տաքսիստները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի առջև

Տաքսիստները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի առջև

Այսօր տաքսու վարորդները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի առջև։ Որպես բողոքի նշան՝ նրանք իրենց մեքենաները կայանել են Հանրապետության հրապարակում, ինչը խցանումներ է առաջացրել:

Տաքսիստները պահանջել են լուծել իրենց խնդիրները, զրոյացնել իրենց պարտքերը: Նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Հարությունյանն ընդգծել է, որ այնպես են անում՝ աղքատ ժողովուրդն ավելի աղքատանա։

«ԱՊՊԱ-ն՝ թանկ, լիցենզավորման գումարները, տեսախցիկների հնգապատիկ փողերը կուտակվել են, բոլորը փող են ուզում, բոլորը թալանում են այս ոլորտը»,-նշել է նա։

Որոշ ժամանակ անց վարորդներին ընդունել է ՀՀ կառավարության նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը և պայմանավորվածություն է ձեռք բերվել պահանջները գրավոր ներկայացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը