Լրահոս

30.03.2018 09:41


Ողբերգական ավտովթար Գյումրիում. մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Ողբերգական ավտովթար Գյումրիում. մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ՝ 35-ամյա Վրեժ Քալաշյանի վարած Opel Astra մակնիշի 35 QV 710 համարանիշի և Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Արտավազդ Աստոյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 34 PA 712 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2101-ի վարորդ Ա. Աստոյանը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդ Վ. Քալաշյանն ու նրա ուղևորներ՝ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ՝ 18-ամյա Ա. Շմավոնյանը և Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արմինե Քալաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը