Բարդ, բայց հետաքրքիր. Հարվարդի չինացի ուսանողն արևմտահայերեն է սովորում
Հայերի ընկեր, չինացի Մայքլ Հեն հաջողությունների է հասել արևմտահայերեն սովորելու հարցում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Մայքլն ասել է, որ արևմտահայերենը բավական բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր լեզու է։
«Առայժմ ես հայերենի իմացության սկզբնական մակարդակ ունեմ»,-ասել է նա։
Ավելի վաղ Հարվարդի ուսանողը Instagram Stories–ում տեղադրել էր տեսանյութ, որի տակ գրել էր. «Սովորում եմ արևմտահայերեն»։
Հոլովակում նա օգտատերերին ծանոթացնում է անկանոն բայերի աղյուսակի հետ։
Մայքլ Հեն ուսանում է Հարվարդի համալսարանի վերջին կուրսում։ Առաջին անգամ նա Հայաստան եկել է 2015 թվականին: Այդ այցից հետո երիտասարդը սկսել է սոցցանցերում տարբեր տեսահոլովակներ տեղադրել մեր երկրի մասին։ Մայքլի հրապարակումները մեծ համբավ են վայելում համացանցում, հատկապես` հայ օգտատերերի շրջանում. գունեղ ռեպորտաժներն ուղեկցվում են հեղինակի հետաքրքիր տեղեկություններով և մեկնաբանություններով։