Ականից վիրավորված քաղաքացիների առողջական վիճակը կայուն ծանր է. գլխավոր բժիշկ
Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում երեկ՝ մարտի 29-ին, տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված երկու քաղաքացիների վիճակը շարունակում է մնալ կայուն-ծանր:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանն ասել է, որ ներքին արյունահոսության, փայծաղի պատռվածքի պատճառով երեկ վիրահատված 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի առողջական վիճակում դրական փոփոխություններ են նկատվում:
«Իսկ մյուս քաղաքացու՝ 1987 թվականին ծնված Գարիկ Ղահրիյանի երկու վերջույթների անդամահատելուց հետո լրացուցիչ հետազոտություններից ի հայտ են եկել բավականին ծանր շեղումներ՝ ողնաշարի գոտկային մասի 3-րդ և 4-րդ ողի կոտրվածքներ, հեմոռագիկ շոկ 3-րդ և 4-րդ աստիճանի:Վիրահատվել և հեռացվել է փայծաղը՝ պատռվածքի պատճառով, ունի նաև փոքր կոնքի բազմաթիվ կոտրվածքներ: Վիճակը բավականին ծանր է, սակայն շատ թեթև դրական տեղաշարժ կա: Այս պահի դրությամբ ճնշման տվյալները ստաբիլ են: Լաբորատոր և գործիքային հետազոտությունների տվյալներում երեկվա համեմատ՝ դրական փոփոխություն կա»,-մանրամասնել է Ա. Խաչատրյանը:
Նշենք, որ դժբախտ պատահարի հետևանքով երեք հոգի մահացել են: Նրանք «The HALO Trust» ականազերծող կազմակերպության աշխատակիցներ էին:
Ականից վիրավորված քաղաքացիների առողջական վիճակը կայուն ծանր է. գլխավոր բժիշկ
Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում երեկ՝ մարտի 29-ին, տեղի ունեցած ականի պայթյունից վիրավորված երկու քաղաքացիների վիճակը շարունակում է մնալ կայուն-ծանր:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանն ասել է, որ ներքին արյունահոսության, փայծաղի պատռվածքի պատճառով երեկ վիրահատված 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի առողջական վիճակում դրական փոփոխություններ են նկատվում:
«Իսկ մյուս քաղաքացու՝ 1987 թվականին ծնված Գարիկ Ղահրիյանի երկու վերջույթների անդամահատելուց հետո լրացուցիչ հետազոտություններից ի հայտ են եկել բավականին ծանր շեղումներ՝ ողնաշարի գոտկային մասի 3-րդ և 4-րդ ողի կոտրվածքներ, հեմոռագիկ շոկ 3-րդ և 4-րդ աստիճանի: Վիրահատվել և հեռացվել է փայծաղը՝ պատռվածքի պատճառով, ունի նաև փոքր կոնքի բազմաթիվ կոտրվածքներ: Վիճակը բավականին ծանր է, սակայն շատ թեթև դրական տեղաշարժ կա: Այս պահի դրությամբ ճնշման տվյալները ստաբիլ են: Լաբորատոր և գործիքային հետազոտությունների տվյալներում երեկվա համեմատ՝ դրական փոփոխություն կա»,-մանրամասնել է Ա. Խաչատրյանը:
Նշենք, որ դժբախտ պատահարի հետևանքով երեք հոգի մահացել են: Նրանք «The HALO Trust» ականազերծող կազմակերպության աշխատակիցներ էին: