Լրահոս

31.03.2018 09:00


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 4-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. առկա է ձնահյուսի վտանգ:

Այս խորագրի վերջին նյութերը