Փետրվարի 22-25-ի չորսօրյա նիստերի ընթացքում Կառավարություն-Ազգային ժողովի հարցուպատասխանին ընդառաջ' «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը գրավոր հարց է ուղղել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին: Խնդիրը վերաբերում է Ջերմուկի ըմպելասրահի լճակի եւ «Օլիմպիա» առողջարանի միջեւ գտնվող ու քաղաքային այգու հատվածը հանդիսացող տարածքին: Այնտեղ բարձրակարգ հյուրանոցի կառուցման ու համաքաղաքային կենտրոնի ստեղծման պատճառաբանությամբ' Ջերմուկի քաղաքապետարանը 29.547քմ մակերեսով հողամաս է հատկացրել, որն էլ օտարվել է Վայոց Ձորի մարզպետի միջնորդության հիման վրա՝ լիազոր մարմնի համաձայնությամբ: Հայտարարված աճուրդում հաղթող է ճանաչվել «Ջերմուկի նոր կյանք» ՍՊԸ-ն: Վերջինս հյուրանոցի շինարարությունն իրականացնելու նպատակով հատել է 10 բարդիներ ու տեղահանել 3 տասնյակից ավելի սոճիներ: Խնդիրը «Ժառանգություն» կուսակցության ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2009թ. կեսերին' ՀՀ մի խումբ քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների ահազանգից հետո, որի կապակցությամբ խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանը դիմել էր ՀՀ Բնապահպանության նախարարությանը, իսկ վերջինիս ուղղորդմամբ' Ջերմուկի քաղաքապետին: Նա էլ «օտարված եւ կառուցապատվող տարածքի» մասին հայտնել էր վերոնշյալ մանրամասները: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանից 2010թ. հունվարի 29-ին ստացված գրությունը մի շարք հարցեր է առաջացրել, որոնք Ստյոպա Սաֆարյանը գրավոր բարձրացրել է Վարչապետին ուղղված իր նամակում:
Մասնավորապես.
1. Իր նամակում Ջերմուկի քաղաքապետը քաղաքի գլխավոր հատակագծում կատարված այդ փոփոխությունը «հիմնավորել է ՀՀ Կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 1064-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով' իբրեւ նման փոփոխության անհրաժեշտության հիմք: Սաֆարյանը Վարչապետի ուշադրությունն է հրավիրել նույն որոշման 4-րդ բաժնի 4-րդ կետի վրա, որը նախատեսում է «քաղաքի զարգացման ծրագրի իրականացման շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կամ այլ անշարժ գույքի ձեռքբերում' օրենքով սահմանված կարգով, շուկայական արժեքով փոխհատուցման կամ սեփականատերերի' իրականացվող ծրագրերին իրենց հայեցողությամբ մասնակցության ապահովման միջոցով, համագործակցելով ներդրողների հետ»: Մինչդեռ Ջերմուկի քաղաքապետարանը եւ լիազոր մարմինը առաջնորդվել են 3-րդ կետով, որը թույլ է տալիս «ընտրված վայրերում, զարգացման ծրագրին եւ սահմանված չափանիշներին ու պայմաններին համապատասխան կառուցապատումների նպատակով' մասնավոր ներդրողներին հողամասերի հատկացում' հողի նկատմամբ իրավունքների ձեւակերպմամբ, «մեկ պատուհանի» սկզբունքով»: Պատգամավորն այս կապակցությամբ մի շարք հարցեր է ուղղում. «Ինչպես նկատում ենք, միջազգային ստանդարտներին համապատասխանող հյուրանոցներ կարող են կառուցվել 4-րդ կետով ամրագրված միջոցառման շրջանակներում: Ինչու՞ է դրա փոխարեն ՀՀ Կառավարությունն աջակցել Ջերմուկի քաղաքապետարանին, որը, առաջնորդվելով մեջբերված 3-րդ կետով, Կառավարության որոշման հիշատակած «կառուցապատման վայր է ընտրել եւ մասնավոր ներդրողին հողամաս հատկացրել» քաղաքային այգում' այդ նպատակով փոփոխության ենթարկելով Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագիծը: Ի՞նչեքկարծում' այգուծայրամասումկարելիէանելամենինչ, իսկկենտրոնում' ո՞չ, ինչնակնհայտտրամաբանությունէՋերմուկիքաղաքապետարանում: Չե՞քկարծում, որնմաննախադեպըօրինաչափկդարձնիՋերմուկքաղաքիգլխավորհատակագծումնորանորփոփոխություններկատարելըեւՋերմուկիկանաչապատկամպատմամշակութայինտարածքները«միջազգայինստանդարտներովկառուցապատում»անվանտակմասնավորացնելը»:
2. Ջերմուկի քաղաքապետը նամակում նաեւ հայտնել է, որ Վայոց Ձորի մարզպետը միջնորդել է լիազոր մարմնին' քաղաքային զբոսայգու այդ հատվածի նկատմամբ «ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումից ազատելու եւ վերը նշված նպատակով օտարելու հարցով պետական լիազորված մարմնի համաձայնությունը ստանալու խնդրանքով», իսկ «համաձայնությունը ստացվել է»: Վերոնշյալ հոդվածով արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այնպիսի հողամասեր, ինչպիսիք են' բնության հատուկ պահպանվող տարածքներից պետական բնական արգելոցները, բնության պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ, ազգային զբոսայգիները, ծառաբանական զբոսայգիներ, բուսաբանական այգիները, օրենքով պաշտպանվող սանիտարական պահպանության տարածքների սահմանների շրջանում բուժիչ-առողջարանային վայրերը, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերը' հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, եւ այլն: Այս խնդրի կապակցությամբ Ս.Սաֆարյանը նկատում է. «Կարծում եմ' կհաստատեք, որ Ջերմուկի քաղաքային այգին իր այդ հատվածով պատկանում է հիշատակված խմբերից որեւէ մեկին, եթե ոչ' մի քանիսին: Նույն 60-րդ հոդվածը նախատեսում է, որ «սույն հոդվածով սահմանված հողամասերի կառուցապատման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով եւ այլ իրավական ակտերով»: Այսինքն, Ջերմուկիքաղաքայինայգուայդհատվածի' Հողայինօրենսգրքի 60-րդհոդվածովսահմանվածսահմանափակումիցազատելուեւկառուցապատմաննպատակովօտարելուհարցումՀՀԿառավարությունըերկուճանապարհուներ. 1. կա'մԱԺներկայացնելօրենքինախագիծ, ինչըառավելտրամաբանականկլիներ, 2. կա'մէլԿառավորություննընդուներ 60-րդհոդվածումհիշատակված«այլիրավականակտը»: Ասացե'քխնդրեմ, ինչու՞էԿառավարությունընախընտրել 2-րդտարբերակըեւհանրությանըքիչթափանցիկճանապարհովշարժվել: Չե՞քկարծում, որսաոչթե«մեկպատուհանի», այլ«ոչթափանցիկպատուհանի»սկզբունքէ: Չե՞քկարծումնաեւ, որայսպիսիուղինկարողէկոռուպցիոնլուրջռիսկերպարունակել»:
3. Ծառահատումների կապակցությամբ Ջերմուկի քաղքապետը հայտնել էր, որ «նշված տարածքում հատվել են 10 ծերացած բարդիներ, որոնք ալերգիկ են եւ պետք է հատվեին: Արմատով հանվել են 35 սոճիներ, տեղափոխվել եւ տնկվել են նորակառույց եկեղեցու շրջակա եւ այլ տարածքներում: Դրանք բոլորն էլ կանգուն են եւ չեն վնասվել: Առաջիկայում այլ ծառեր չեն հատվելու»: Այս տեղեկատվության կապակցությամբ Սաֆարյանը շարունակում է հարցերը. «Ծառահատման այսպիսի բացատրությունն ու հիմնավորումն ուղղակի ապշեցուցիչ է: Ո՞վեւինչպե՞սէսահմանել, որայդբարդիներըալերգիկենեւ, հետեւաբար, «պետքէհատվեին», ինչպեսներկայացնումէՋերմուկիքաղաքապետնիրգրությանմեջ: ԱյսհիմնավորումըհամոզիչէեղելնաեւԿառավարությա՞նհամար, երբհիշյալհողատարածքըՀՀհողայինօրենսգրքի 60-րդհոդվածովսահմանվածսահմանափակումիցազատելուեւօտարելուհարցովպետականլիազորվածմարմնիհամաձայնությունըստանալուխնդրանքովմիջնորդածՎայոցՁորիմարզպետը, ենթադրումեմ' ներկայացրելէնաեւծառահատմանխնդիրնուհիմնավորումները: ՄենքՋերմուկիորեւէբնակչիտրտունջչենքլսել, որտասնամյակներշարունակայդբարդիներըալերգիայիպատճառենդարձել: Եթեբարդիներնալերգիկեն, ապամիգուցեհատե՞նքհանրապետությանտարածքիբոլորբարդիները»:
4. Ստյոպա Սաֆարյանի նամակը ավարտում է հետեւյալ հարցադրումներով. «Ինչպեսնկատումեք, կանաչտարածքներիվերացման, «կառուցապատողընկերությանսրտիուզածեւցանկալիվայրում»շինարարությունիրականացնելուհամարարդենիսկհիմնավորումէծառայումՋերմուկքաղաքըզբոսաշրջայինկենտրոնդարձնելուՁերառողջգաղափարըեւԿառավարությանորոշումը: Սակայնչե՞քկարծում, որայդողջունելիգաղափարիներքոբավարարվումենհասարակությանուկանաչապատտարածքներիշահերիցչբխողմասնավորանառողջախորժակներ»:
Պատգամավորն ակնկալել է Վարչապետի միջամտությունը' անհեթեթ հիմնավորումներով ապօրինությունների կանխման գործում, ինչպես նաեւ' գրավոր պատասխան' փետրվարի 24-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանում թեման շարունակելու համար:
«Ժառանգության» նամակը ՀՀ Վարչապետին
Փետրվարի 22-25-ի չորսօրյա նիստերի ընթացքում Կառավարություն-Ազգային ժողովի հարցուպատասխանին ընդառաջ' «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը գրավոր հարց է ուղղել ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին: Խնդիրը վերաբերում է Ջերմուկի ըմպելասրահի լճակի եւ «Օլիմպիա» առողջարանի միջեւ գտնվող ու քաղաքային այգու հատվածը հանդիսացող տարածքին: Այնտեղ բարձրակարգ հյուրանոցի կառուցման ու համաքաղաքային կենտրոնի ստեղծման պատճառաբանությամբ' Ջերմուկի քաղաքապետարանը 29.547քմ մակերեսով հողամաս է հատկացրել, որն էլ օտարվել է Վայոց Ձորի մարզպետի միջնորդության հիման վրա՝ լիազոր մարմնի համաձայնությամբ: Հայտարարված աճուրդում հաղթող է ճանաչվել «Ջերմուկի նոր կյանք» ՍՊԸ-ն: Վերջինս հյուրանոցի շինարարությունն իրականացնելու նպատակով հատել է 10 բարդիներ ու տեղահանել 3 տասնյակից ավելի սոճիներ: Խնդիրը «Ժառանգություն» կուսակցության ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2009թ. կեսերին' ՀՀ մի խումբ քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների ահազանգից հետո, որի կապակցությամբ խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանը դիմել էր ՀՀ Բնապահպանության նախարարությանը, իսկ վերջինիս ուղղորդմամբ' Ջերմուկի քաղաքապետին: Նա էլ «օտարված եւ կառուցապատվող տարածքի» մասին հայտնել էր վերոնշյալ մանրամասները: Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանից 2010թ. հունվարի 29-ին ստացված գրությունը մի շարք հարցեր է առաջացրել, որոնք Ստյոպա Սաֆարյանը գրավոր բարձրացրել է Վարչապետին ուղղված իր նամակում:
Մասնավորապես.
1. Իր նամակում Ջերմուկի քաղաքապետը քաղաքի գլխավոր հատակագծում կատարված այդ փոփոխությունը «հիմնավորել է ՀՀ Կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 1064-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով' իբրեւ նման փոփոխության անհրաժեշտության հիմք: Սաֆարյանը Վարչապետի ուշադրությունն է հրավիրել նույն որոշման 4-րդ բաժնի 4-րդ կետի վրա, որը նախատեսում է «քաղաքի զարգացման ծրագրի իրականացման շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի կամ այլ անշարժ գույքի ձեռքբերում' օրենքով սահմանված կարգով, շուկայական արժեքով փոխհատուցման կամ սեփականատերերի' իրականացվող ծրագրերին իրենց հայեցողությամբ մասնակցության ապահովման միջոցով, համագործակցելով ներդրողների հետ»: Մինչդեռ Ջերմուկի քաղաքապետարանը եւ լիազոր մարմինը առաջնորդվել են 3-րդ կետով, որը թույլ է տալիս «ընտրված վայրերում, զարգացման ծրագրին եւ սահմանված չափանիշներին ու պայմաններին համապատասխան կառուցապատումների նպատակով' մասնավոր ներդրողներին հողամասերի հատկացում' հողի նկատմամբ իրավունքների ձեւակերպմամբ, «մեկ պատուհանի» սկզբունքով»: Պատգամավորն այս կապակցությամբ մի շարք հարցեր է ուղղում. «Ինչպես նկատում ենք, միջազգային ստանդարտներին համապատասխանող հյուրանոցներ կարող են կառուցվել 4-րդ կետով ամրագրված միջոցառման շրջանակներում: Ինչու՞ է դրա փոխարեն ՀՀ Կառավարությունն աջակցել Ջերմուկի քաղաքապետարանին, որը, առաջնորդվելով մեջբերված 3-րդ կետով, Կառավարության որոշման հիշատակած «կառուցապատման վայր է ընտրել եւ մասնավոր ներդրողին հողամաս հատկացրել» քաղաքային այգում' այդ նպատակով փոփոխության ենթարկելով Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագիծը: Ի՞նչ եք կարծում' այգու ծայրամասում կարելի է անել ամեն ինչ, իսկ կենտրոնում' ո՞չ, ինչն ակնհայտ տրամաբանություն է Ջերմուկի քաղաքապետարանում: Չե՞ք կարծում, որ նման նախադեպը օրինաչափ կդարձնի Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծում նորանոր փոփոխություններ կատարելը եւ Ջերմուկի կանաչապատ կամ պատմամշակութային տարածքները «միջազգային ստանդարտներով կառուցապատում» անվան տակ մասնավորացնելը»:
2. Ջերմուկի քաղաքապետը նամակում նաեւ հայտնել է, որ Վայոց Ձորի մարզպետը միջնորդել է լիազոր մարմնին' քաղաքային զբոսայգու այդ հատվածի նկատմամբ «ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումից ազատելու եւ վերը նշված նպատակով օտարելու հարցով պետական լիազորված մարմնի համաձայնությունը ստանալու խնդրանքով», իսկ «համաձայնությունը ստացվել է»: Վերոնշյալ հոդվածով արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այնպիսի հողամասեր, ինչպիսիք են' բնության հատուկ պահպանվող տարածքներից պետական բնական արգելոցները, բնության պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ, ազգային զբոսայգիները, ծառաբանական զբոսայգիներ, բուսաբանական այգիները, օրենքով պաշտպանվող սանիտարական պահպանության տարածքների սահմանների շրջանում բուժիչ-առողջարանային վայրերը, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողերը' հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, եւ այլն: Այս խնդրի կապակցությամբ Ս.Սաֆարյանը նկատում է. «Կարծում եմ' կհաստատեք, որ Ջերմուկի քաղաքային այգին իր այդ հատվածով պատկանում է հիշատակված խմբերից որեւէ մեկին, եթե ոչ' մի քանիսին: Նույն 60-րդ հոդվածը նախատեսում է, որ «սույն հոդվածով սահմանված հողամասերի կառուցապատման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով եւ այլ իրավական ակտերով»: Այսինքն, Ջերմուկի քաղաքային այգու այդ հատվածի' Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումից ազատելու եւ կառուցապատման նպատակով օտարելու հարցում ՀՀ Կառավարությունը երկու ճանապարհ ուներ. 1. կա'մ ԱԺ ներկայացնել օրենքի նախագիծ, ինչը առավել տրամաբանական կլիներ, 2. կա'մ էլ Կառավորությունն ընդուներ 60-րդ հոդվածում հիշատակված «այլ իրավական ակտը»: Ասացե'ք խնդրեմ, ինչու՞ է Կառավարությունը նախընտրել 2-րդ տարբերակը եւ հանրությանը քիչ թափանցիկ ճանապարհով շարժվել: Չե՞ք կարծում, որ սա ոչ թե «մեկ պատուհանի», այլ «ոչ թափանցիկ պատուհանի» սկզբունք է: Չե՞ք կարծում նաեւ, որ այսպիսի ուղին կարող է կոռուպցիոն լուրջ ռիսկեր պարունակել»:
3. Ծառահատումների կապակցությամբ Ջերմուկի քաղքապետը հայտնել էր, որ «նշված տարածքում հատվել են 10 ծերացած բարդիներ, որոնք ալերգիկ են եւ պետք է հատվեին: Արմատով հանվել են 35 սոճիներ, տեղափոխվել եւ տնկվել են նորակառույց եկեղեցու շրջակա եւ այլ տարածքներում: Դրանք բոլորն էլ կանգուն են եւ չեն վնասվել: Առաջիկայում այլ ծառեր չեն հատվելու»: Այս տեղեկատվության կապակցությամբ Սաֆարյանը շարունակում է հարցերը. «Ծառահատման այսպիսի բացատրությունն ու հիմնավորումն ուղղակի ապշեցուցիչ է: Ո՞վ եւ ինչպե՞ս է սահմանել, որ այդ բարդիները ալերգիկ են եւ, հետեւաբար, «պետք է հատվեին», ինչպես ներկայացնում է Ջերմուկի քաղաքապետն իր գրության մեջ: Այս հիմնավորումը համոզիչ է եղել նաեւ Կառավարությա՞ն համար, երբ հիշյալ հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումից ազատելու եւ օտարելու հարցով պետական լիազորված մարմնի համաձայնությունը ստանալու խնդրանքով միջնորդած Վայոց Ձորի մարզպետը, ենթադրում եմ' ներկայացրել է նաեւ ծառահատման խնդիրն ու հիմնավորումները: Մենք Ջերմուկի որեւէ բնակչի տրտունջ չենք լսել, որ տասնամյակներ շարունակ այդ բարդիները ալերգիայի պատճառ են դարձել: Եթե բարդիներն ալերգիկ են, ապա միգուցե հատե՞նք հանրապետության տարածքի բոլոր բարդիները»:
4. Ստյոպա Սաֆարյանի նամակը ավարտում է հետեւյալ հարցադրումներով. «Ինչպես նկատում եք, կանաչ տարածքների վերացման, «կառուցապատող ընկերության սրտի ուզած եւ ցանկալի վայրում» շինարարություն իրականացնելու համար արդեն իսկ հիմնավորում է ծառայում Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն դարձնելու Ձեր առողջ գաղափարը եւ Կառավարության որոշումը: Սակայն չե՞ք կարծում, որ այդ ողջունելի գաղափարի ներքո բավարարվում են հասարակության ու կանաչապատ տարածքների շահերից չբխող մասնավոր անառողջ ախորժակներ»:
Պատգամավորն ակնկալել է Վարչապետի միջամտությունը' անհեթեթ հիմնավորումներով ապօրինությունների կանխման գործում, ինչպես նաեւ' գրավոր պատասխան' փետրվարի 24-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանում թեման շարունակելու համար: