Լրահոս

01.04.2018 10:20


Տաշիրում ոչ սթափ վիճակում գտնվող 41-ամյա մոտոցիկլավարը բախվել է դպրոցի աշխատակցի ավտոմեքենային

Տաշիրում ոչ սթափ վիճակում գտնվող 41-ամյա մոտոցիկլավարը բախվել է դպրոցի աշխատակցի ավտոմեքենային

Երեկ մարտի 31-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Արմեն Կիրակոսյանը, վարելով առանց համարանիշի «ՅԱՎԱ» մակնիշի մոտոցիկլետը, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 204 հասցեի հարևանությամբ բախվել է Տաշիր քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմենա Փափախչյանի վարած ВАЗ 2115 մակնիշի 25 ՍՏ 521 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ Ա. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Տաշիրի բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ մոտոցիկլետի վարորդ Ա. Կիրակոսյանը եղել է ոչ սթափ վիճակում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ВАЗ 2105-ի վարորդ Ա. Ձափախչյանը աշխատում է Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը