Լրահոս

01.04.2018 10:53


Հրդեհ Րաֆֆու փողոցում. մեկ մարդ այրվածքներով հոսպիտալացվել է

Հրդեհ Րաֆֆու փողոցում. մեկ մարդ այրվածքներով հոսպիտալացվել է

Մարտի 31-ին, ժամը 21:27-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 39 շենքի բակում այրվում է աղբ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի նկուղային հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:00-ին: Այրվել են սառնարան և հնամաշ անվադողեր՝ 50 քմ տարածքում:

Հրդեհի հետևանքով 1958 թ. ծնված Լ. Կ.-ը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը