Երևանում բախվել են «Toyota Corolla»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ
Երեկ՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում, Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի 35 DA 447 համարանիշի և «Toyota Corolla» մակնիշի 34 RZ 470 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ մխրճվել կրպակի մեջ՝ հայտնվելով կանաչ գազոնի վրա, կոտրելով կրպակի երկաթյա սյուները:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։