Վանաձորում բախվել են LADA-ն ու Audi-ն. վիրավորների մեջ են ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցն ու տեղի մշակույթի տան տնօրենը
Երեկ՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 4 հասցեի դիմաց բախվել են Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Հայկ Քոչարյանի վարած LADA մակնիշի 32 ՍՍ 409 համարանիշի և Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ՝ 24-ամյա Հարություն Ավագյանի վարած Audi մակնիշի 34 QT 565 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Քոչարյանն ու նրա ուղևորուհի՝ Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ, 56-ամյա Սիլվա Անտոնյանը մարմնական վնասվածքներվ տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հ. Ավագյանը ծառայում է ՀՀ Ազգային ավտանգության ծառայության սահմանապահ զորքերում, իսկ վիրավոր Ս. Անտոնյանը Վանաձորի թիվ 1 մշակույթի տան տնօրենն է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։