Լրահոս

03.04.2018 07:53


Զինված ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված անձը Ավանում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկից թալանել է 6 մլն 300 հազար դրամ

Զինված ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված անձը Ավանում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկից թալանել է 6 մլն 300 հազար դրամ

Ապրիլի 2-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում դիմակավորված հանցագործը զենքի նմանվող առարկայով զինված ներս է մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկային կազմակերպություն և այնտեղից հափշտակել 6 մլն 300 հազար դրամի գումար: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը