Լրահոս

03.04.2018 09:50


«Արծվի թևեր»-ի մոտ 23-ամյա վարորդը BMW-ով բախվել է ծառերին և գլխիվայր շրջվել

«Արծվի թևեր»-ի մոտ 23-ամյա վարորդը BMW-ով բախվել է ծառերին և գլխիվայր շրջվել

Երեկ՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Սուրեն Նահապետյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր» արձանի մոտ, իր վարած BMW մակնիշի 71 VՍ 711 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում եղած ծառերին և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը