Լրահոս

03.04.2018 10:04


Կապանում ճակատ ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. 7 վիրավորների մեջ կա տնօրեն, ուսուցչուհի և հաշվապահ

Կապանում ճակատ ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. 7 վիրավորների մեջ կա տնօրեն, ուսուցչուհի և հաշվապահ

Երեկ՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Կապան քաղաքի Դավիթ-Բեկ փողոցի բնակիչ 46-ամյա Արարատ Վարդանյանը իր վարած BMW մակնիշի 35 MZ 022 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի օդանավակայանի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի փողոցի բնակիչ 55-ամյա Նորիկ Առուստամյանի վարած Mercedes մակնիշի 35 NL 492 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ն. Առուստամյանը, նրա ուղևորներ, Կապանի բնակիչներ 65-ամյա Գրիշա Սմբատյանը, 57-ամյա Լաուրա Մարտիրոսյանը, 50-ամյա Նարինե Մովսիսյանը, 35-ամյա Նարինե Նավասարդյանը, BMW-ի վարորդ Ա. Վարդանյանն ու նրա ուղևոր Կապան քաղաքի Դավիթ-Բեկ փողոցի բնակիչ 46-ամյա Նվեր Մանուչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Գ. Սմբատյանը Կապանի երկարագիտական թանգարանի տնօրենն է, Լ. Մարտիրոսյանը աշխատում է Կապանի թիվ 6-րդ դպրոցում՝ որպես ուսուցչուհի, իսկ Ն. Մովսիսյանը աշխատում է Սյունիքի մարզի Գեղիի գյուղի դպրոցում, որպես հաշվապահ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը