«Ֆաստ Կրեդիտ» ներխուժած դիմակավորված անձը նաև նռնակ է ունեցել
Ապրիլի 2-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ զենքով մտել են «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ և գումար հափշտակել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ին, անհայտ անձը դիմակավորված, ատրճանակով և նռնակով, մուտք է գործել նշված ՓԲԸ Ավանի մասնաճյուղ և աշխատակիցների ու այնտեղ գտնվող հաճախորդի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` հափշտակել է 6.341.000 դրամ ու դիմել փախուստի: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
«Ֆաստ Կրեդիտ» ներխուժած դիմակավորված անձը նաև նռնակ է ունեցել
Ապրիլի 2-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ զենքով մտել են «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ և գումար հափշտակել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ին, անհայտ անձը դիմակավորված, ատրճանակով և նռնակով, մուտք է գործել նշված ՓԲԸ Ավանի մասնաճյուղ և աշխատակիցների ու այնտեղ գտնվող հաճախորդի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` հափշտակել է 6.341.000 դրամ ու դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: