Տավուշում 27-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 41-ամյա հետիոտնին
Երեկ՝ ապրիլի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Խուդյանը Հաղթանակ գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 34 UN 856 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գավառ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Գաբրիել Հայրապետյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս իր վարած DAF մակնիշի 34 FC 538 համարանիշի ավտոմեքենան կայանել էր ճանապարհի թույլատրելի հատվածում, որպեսզի ստուգեր ավտոմեքենայի արգելակների աշխատանքը, և այդ պահին նա վրաերթի է ենթարկվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։