Տնտեսական

03.04.2018 15:12


Գյումրիում գործադուլ են անում «ժամկետանց» միկրոավտոբուսների վարորդները

Գյումրիում գործադուլ են անում «ժամկետանց» միկրոավտոբուսների վարորդները

Արդեն 2-րդ օրն է Գյումրիում միկրոավտոբուսների ավելի քան երեք տասնյակ վարորդներ գործադուլ են անում: Պառճառը Տրանսպորտի տեսչության կողմից 15 տարին գերազանցող ժամկետով շահագործվող միկրոավտոբուսների վարորդների կամ երթուղին սպասարկող ընկերության նկատմամբ կիրառվող տուգանքներն են:

Այժմ նման տրանսպորտային միջոցների սեփականատերերին շահագործումը շարունակելու համար անհրաժեշտ դեղին պետհամարանիշ չի տրամադրվում, քանի որ մեքենաների տարիքը գերազանցում է 15 տարին, և վարորդներն արդեն իրավունք չունեն դրանցով երթուղի դուրս գալ:

Այսօր գործադուլավորներին ընդունեց Գյումրիի քաղաքապետը, հիշեցնելով՝ արդեն մեկ տարի է գուշացնում են, որ հին միկրոավտոբուսները նորերով պետք է փոխարինեն: «Հանրապետությունում միակ քաղաքն էր, որտեղ սպիտակ համարներով դեռ մեքենա վարեցին, դա էլ նախարարին շատ խնդրելուց հետո»,-ասաց Սամվել Բալասանյանը: Վարորոդները հակադարձեցին՝ իրենք այնքան գումար չեն վաստակում, որ և՛ տուն պահեն, և՛ վարկով նոր մեքենա գնեն:

Գյումրիում առկա 13 երթուղիները սպասապրկում են երկու ընկերության պատկանող 97 տրանսպորտային միջոցներ: 25 միկրոավտոբուսների վարորդների գործադուլն արդյոք չի՞ խափանի տրանսպորտային սպասարկումը, հարցրեցինք քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանին: «Իհարկե կունենանք տրանսպորտի հետ կապված խնդիր, պահուստային մեքենաներն են հանելու շահագործեն: Հնարավոր ամեն ինչ անելու ենք, որ ուղևորահոսքի հետ կապված խնդիր չունենանք»,-պատասխանեց Սարգսյանը:

Բողոքով քաղաքապետարան հասած վարորդներն ակնակալում են, որ իրենց մեքենանարի շահագործման ժամկետը կերկարաձգվի: Գյումրիի իշխանություններն էլ հայտարարում են՝ քաղաքային տրանսպորտի ոլորտում փոփոխություններ կլինեն միայն երկու տարի անց, երբ փողոցների հիմնանորոգման ծրագիրն ավարտվի: Սակայն այդ ժամանակ ով ու ինչ միջոցներով տրանսպորտային նոր միջոցներ կներկրի, առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը