Լրահոս

04.04.2018 08:15


Մարտունի, Սևան, Վարդենիս, Սիսիան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն

Մարտունի, Սևան, Վարդենիս, Սիսիան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ապրիլի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյանց լեռնանցքը:

Արագածոտնի մարզի Ծիլքար-Սպիտակ և Մաստարա գյուղի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Վարդենիս, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Վայոց ձորի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը