Լրահոս

04.04.2018 08:57


Կոտայքում 34-ամյա կին վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում

Կոտայքում 34-ամյա կին վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում

Ապրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20: 00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 34-ամյա Հռիփսիմե Հովհաննիսյանը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Մեղրաձորի վարչական տարածքում՝ դեպի Հրազդան ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 17 AA 170 համարանիշի ավտոմեքենյաով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել Մարմարիկ գետում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկություններոի՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Վարորդին՝ Հ. Հովհաննիսյանին, և նրա ուղևորին՝ Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի բնակիչ, 41-ամյա Կարեն Մուրադյանին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը