Լրահոս

04.04.2018 13:46


«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել։ Ապրիլի 3-ին քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել նորածնի մահվան վերաբերյալ: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Նրա խոսքով` քաղաքացին հաղորդում է տվել, որ քույրը Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է, որից հետո երեխայի հետ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Ըստ հաղորդման՝ բժիշկը հետազոտել է երեխային, բայց հաղորդում տվողը նշել է, որ բժշկի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինը մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը