Տնտեսական

04.04.2018 15:17


Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող և անհատ ձեռնարկատեր Օնիկ Նազարյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:

ՍԱՊԾ տեսուչներն արտադրամասում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ արտադրության տեխնոլոգիական գործընթացն իրականացվել է առանց տեխնոլոգիական հրահանգի, վարչատնտեսական և կենցաղային բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվներին: Պարզվել է նաև, որ արտադրողի կողմից չի իրականացվում հումքի, պատրաստի արտադրանքի և տոխնոլոգիական գործընթացների նկատմամբ լաբորատոր հսկողություն:

Ծառայությունը նշված խախտումները վերացնելու համար տվել է հանձնարարակններ և սահմանել ժամկետ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը