Լրահոս

04.04.2018 15:46


Լոռու մարզում բախվել են Mercedes ու DAF բեռնատարները. ազգությամբ թուրք վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Լոռու մարզում բախվել են Mercedes ու DAF բեռնատարները. ազգությամբ թուրք վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակ քաղաքի սկզբնամասում բախվել են Mercedes մակնիշի 041 AD 61 համարանիշի և DAF մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածն ազգությամբ թուրք է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը