Լրահոս

04.04.2018 16:23


Սպառնացել է ինտիմ լուսանկարներն ուղարկել մտերմուհու ամուսնուն՝ պահանջելով ինտիմ կապը շարունակել

Սպառնացել է ինտիմ լուսանկարներն ուղարկել մտերմուհու ամուսնուն՝ պահանջելով ինտիմ կապը շարունակել

Տղամարդը մտերմուհու հետ ինտիմ կապը պահպանելու և գումար շորթելու նպատակով նրան սպառնացել է իրենց ինտիմ լուսանկարներն ուղարկել նրա ամուսնուն և հարազատներին:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա տղամարդը մտերմուհուն սպառնացել է իր հետ ինտիմ կապը չդադարեցնել, այլապես վերջինս ամուսնուն և հարազատներին կուղարկի իրենց ինտիմ բնույթի լուսանկարները:

Բացի այդ էլ այդ լուսանկարները չտարածելու սպառնալիքով մտերմուհուց պահանջել է 2000 եվրո:

Եվ հենց գումարը տալու պահին էլ տղամարդը ձերբակալվել է, իսկ գումարը հայտնաբերվել է նրա ավտոմեքենայի դռան բռնակի մեջ:

Փաստի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով և 131-րդ հոդվածի 1-ին մասով:

Այս խորագրի վերջին նյութերը