Երևանում ոստիկանները կանխել են 37-ամյա դասախոսի ինքնասպանությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները, Դավիթաշեն կամրջի վրա ծառայություն կատարելիս, կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում ՊՊԾ գնդի ոստիկաններին են մոտեցել 2 քաղաքացի և հայտնել, որ մի կին անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լիել: Ոստիկանները օպերատիվորեն արձագանքել են քաղաքացիներին և կարողացել են կամրջի վտանգավոր եզրագծում հայտնված այդկնոջը համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի: Վերջապես ոստիկաններին հաջողվել է կնոջը տեղափոխել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Երևանի բնակիչ, 37-ամյա Օ. Ա.-ն է, ով աշխատում է Երևանի բուհերից մեկում՝ որպես դասախոս: Նա պատճառաբանել է, որ այդ քայլին դիմել է, քանի որ գտնվելիս է եղել խմիչքի ազդեցության տակ և չգիտակցելով իր քայլերը, փորձել է կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել:
Երևանում ոստիկանները կանխել են 37-ամյա դասախոսի ինքնասպանությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները, Դավիթաշեն կամրջի վրա ծառայություն կատարելիս, կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում ՊՊԾ գնդի ոստիկաններին են մոտեցել 2 քաղաքացի և հայտնել, որ մի կին անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լիել: Ոստիկանները օպերատիվորեն արձագանքել են քաղաքացիներին և կարողացել են կամրջի վտանգավոր եզրագծում հայտնված այդ կնոջը համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի: Վերջապես ոստիկաններին հաջողվել է կնոջը տեղափոխել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: