Լրահոս

04.04.2018 22:14


Քանաքեռ-Զեյթունի դպրոցներից մեկում 8-րդ դասարանի աշակերտը ածելիով վնասել է դասընկերոջ ձեռքը

Քանաքեռ-Զեյթունի դպրոցներից մեկում 8-րդ դասարանի աշակերտը ածելիով վնասել է դասընկերոջ ձեռքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում թիվ 16 պոլիկլինիկայից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 14-ամյա Էդգար Շ.-ն է, ով սովորում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դպրոցներից մեկի 8-րդ դասարանում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի մայրը՝ 43-ամյա Արմինե Ն.-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, դպրոցում դասընկեր, հասակակից Նարեկ Դ.-ն ածելիով դիտավորությամբ վնասել է իր տղայի ձեռքը:

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը