Լրահոս

05.04.2018 16:07


Հայտնաբերվեց անհայտ կորածի դիակը

Հայտնաբերվեց անհայտ կորածի դիակը

Ապրիլի 4-ին, ժամը 2.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Աչաջուր գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ ամուսինը՝ 1971 թ. ծնված Էդիկ Դարբինյանը, ապրիլի 3-ին, ժամը 6.00-ի սահմաններում, գնացել է անտառ՝ սունկ հավաքելու և չի վերադարձել:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 13.30-ին, «Սևքարի» անտառտնտեսության «Տխլուտ թալա» կոչվող տարածքում հայտնաբերվել է Է.Դարբինյանի դիակը՝ առանց բռնության հետքերի և արտաքին վնասվածքների:
Ըստ դատաբժշկի նախնական հայտարարության՝ մահը վրա է հասել սրտի կաթվածից:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը